Նախագահի պաշտոնի` էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը թեեւ, ըստ ԿԸՀ ներկայացրած համապատասխան փաստաթղթի, չի աշխատում բայց կարողացել է մուծել 8 մլն դրամ ընտրագրավը: Որտեղի՞ց Վարդան Սեդրակյանին այդ գումարը, երբ թեկնածուներից շատերը հենց ընտրագրավը չմուծելու պատճառով հնարավոր է չգրանցվեն ԿԸՀ-ում:
Yerkir.am-ի այս հարցը փոքր-ինչ բարկացրեց էպոսագետ թեկնածուին: Նա նշեց, որ ՀՀ-ում չկա այնպիսի աշխատանք, որ մարդն աշխատի ու այդ աշխատավարձով կարողանա 8 մլն դրամ ընտրագրավ մուծել:
«Այդ գումարն իմ տարիների խնայողության, նաեւ իմ ընկերների օգնության արդյունքն է»,- հայտարարեց նա եւ ընդգծեց, որ գումարը վաղուց կար: Իշխանություններն այս հարցում չեն օգնել. վստահեցրեց նախագահի թեկնածուն: Ավելին` իշխանությունների հետ ինքը կապ չունի, ինչպես խոսում են ոմանք: «Եթե նման կապ լիներ իմ եւ իշխանությունների միջեւ, մի քանի օրվա ընթացքում ոչ միայն ողջ Հայաստանը կիմանար, այլեւ ամբողջ Անդրկովկասը: Նման բան չկա»,- հայտարարեց էպոսագետը: