ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
44 ընտրախախտումների մասին
/08.12.12 – 06.01.13թ.թ./
Այսօր ՀՀ Գլխավոր դատախազություն և ԿԸՀ ենք ուղարկել հաղորդագրություն 44 ընտրախախտումների մասին, որոնք կարող են էական ազդեցություն ունենալ ՀՀ Նախագահի ընտրության արդյունքների վրա /կցվում է/: Այդ հաղորդագրությունն ուղարկել ենք նաև իրավասու միջազգային կազմակերպություններին, այդ թվում, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին:
Կարդացեք նաև
Եթե նախորդ ընտրության ներկա փուլում, պետական հսկայական միջոցների հաշվին ՀՀԿ-ի քարոզչությունն իրականացվում էր ՀՀԿ անդամատոմսերի բաժանման, երկրի տնտեսական ծրագրերի իբր քննարկման և այլ «թաքնված» միջոցառումների միջոցով, ապա ներկա ընտրության ժամանակ, ՀՀ Նախագահի ՀՀԿ առաջադրված թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քարոզչությունն իրականացվում է պետական ԶԼՄ-ների ողջ հզորությամբ:
Ակնհայտ է, որ ընտրությունից ընտրություն ՀՀԿական օրինախախտումները նոր որակ են ձեռք բերում, հավանաբար, ոգևորվելով այն հանգամանքից, որ ՀՀ Նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի արձագանքում դրանց, ինչպես նաև, համոզված լինելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նորից անուշադրության կմատնի պետական միջոցների չարաշահման իբր «նուրբ» ձևերը:
Ի դեպ, ներկա գլխավոր ընտրախախտողները նորից այն պաշտոնատար անձիք են, որոնք ի պաշտոնե պարտավոր են պաշտպանել ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքը, մասնավորապես՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Տիգրան Սարգսյան, Արման Մկրտումյան, Կարեն Անդրեասյան, Ռուբեն Սահակյան, Վիգեն Սարգսյան, Արթուր Բաղդասարյան, Ալեքսան Հարությունյան:
Իսկ զավեշտալին այն է, որ դեռևս չգրանցված իր թեկնածության քարոզչությունն է իրականացնում ՀՀ Նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը…
…ինչը եզակի օրինախախտում է ՀՀ համապետական ընտրություններում:
ՀՊԱԿ լրատվություն
ԿՒՑ Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ Սահմանադրության 4-րդ և ԸՕ 3-րդ հոդվածներով սահմանված
հավասար ընտրական իրավունքի խախտման փաստերի մասին, որոնք կարող են
էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքների վրա
/08.12.12 – 06.01.13թ.թ./
- ՀՀ Նախագահ /ընտրախախտ Սերժ Սարգսյան/
1.1 ՕԵԿ համագումարին /22.12.12թ./ մասնակցել է չգրանցված թեկնածու Ս.Սարգսյանի քարոզչությանը /խախտել է նաև ԸՕ 97-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները/: Այդ խախտմանն ակտիվորեն մասնակցել են նաև ԱԺ նախագահը, վարչապետը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը և ԱԽՔ-ը:
1.2 ՀՀ Նախագահի նստավայրում /24.12.12թ./, այսինքն, իր լիազորությունները կատարելիս, ՌԱԿ ներկայացուցիչների հետ միասին քարոզչություն է իրականացրել նույն չգրանցված թեկնածուի օգտին /խախտել է նաև, ինչպես ԸՕ 97-րդ հոդվածի 2-րդ կետի, այնպես էլ ԸՕ 18-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջները/:
1.3 այդ նույն թեկնածուն ԵՊՀ խորհրդի նիստին /21.12.12թ./ խոստումներ է հնչեցրել դասախոսների աշխատավարձի բարձրացման մասին /խախտել է նաև ԸՕ 18-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջները/:
- Հանրային հեռուստաընկերություն /Ալեքսան Հարությունյան/
«1-ին լրատվականը», Ս.Սարգսյանի առաջադրումից հետո /15.12.12թ./, նրա օգտին զանգվածային ձևով խախտել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջները, հեռարձակելով հետևյալ հաղորդումները /տևողությունը հաշվարկված է միայն 21-00 թողարկման ժամանակ՝
2.1. 15.12.12թ. – ՀՀ Նախագահի թեկնածուի ելույթը ՀՀԿ համագումարում – 11 րոպե,
2.2. 16.12.12թ.՝ – մեկնաբանություններ Ս.Սարգսյանի ելույթի մասին-5րոպե, իսկ մնացած առաջադրված թեկնածուների մասին-1,5 րոպե, այդ ընթացքում Հ1-ի գլխավոր վերլուծաբանը քարոզում է՝ «ԲՀԿ-ի հրաժարումից հետո, մրցակցություն չկա»,
2.3. 18.12.12թ. – պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 5 րոպե,
2.4. 19.12.12թ. – ՀՀԿ մամուլի խոսնակը մեկնաբանում է իրենց թեկնածուի ելույթը և հեգնում է մյուսներին, ոմն տնտեսագետ նույնպես մեկնաբանում է այդ ելույթը – 5 րոպե,
– պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 4 րոպե,
2.5. 20.12.12թ. – «Գելափ» – ը ներկայացնում է սոցհարցման արդյունքները և եզրակացնում՝ «թեժ պայքար չի սպասվում» – 3 րոպեից ավելի,
– պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 3 րոպեից ավելի,
2.6. 21.12.12թ. – Ս.Սարգսյանի հարցազրույցը «Ռոսիա – 24»-ի հետ – 6րոպե,
2.7. 22.12.12թ. – ՕԵԿ համագումարը քարոզում է ՀՀԿ թեկնածուին – 6 րոպե,
2.8. 23.12.12թ. – Հ1-ի գլխավոր վերլուծաբանը նորից քարոզում է՝ «Ս.Սարգսյանը մրցակցությունից դուրս է»,
– վերջինիս ելույթը շարունակում են մեկնաբանել մի տնտեսագետ, ՀՀԿ մամուլի խոսնակը և ՀՀԿական ՔԴՄ նախագահը – 5 րոպե,
2.9. 24.12.12թ. – ՀՀ Նախագահի նստավայրում Ս.Սարգսյանը ընդունում է ՌԱԿ ներկայացուցիչներին և քարոզում իր թեկնածությունը,
– եզդիները հայտարարում են, որ աջակցում են Ս.Սարգսյանի թեկնածությունը,
– մի քաղաքականագետ քարոզում է՝ «Ս.Սարգսյանը մրցակից չունի»,
– պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 4 րոպե,
2.10. 25.12.12թ. – պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 4 րոպե,
2.11. 26.12.12թ. – պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 3-30 րոպե,
2.12. 27.12.12թ. – մի ՀԿ նախագահ մեկնաբանում է Ս.Սարգսյանի 15.12.12-ի ելույթը,
2.13. 28.12.12թ. – պաշտոնական հաղորդագրություն ՀՀ Նախագահի մասին – 5-30 րոպե,
2.14. 30.12.12թ. – Հ1-ի գլխավոր վերլուծաբանի տարվա ամփոփիչ քարոզը՝ «…գրեթե բոլորին է պարզ՝ ընտրությունների արդյունքները մեծ հաշվով կանխորոշված են»:
- Արմենպրես /Արամ Անանյան/
3.1. 15.12.12թ. – ՀՀԿ համագումարում ՀՀ Նախագահի թեկնածուի առաջադրման,
3.2. 19.12.12թ. – մի տնտեսագետի կողմից ՀՀ Նախագահի ՀՀԿ թեկնածուի ելույթի,
3.3. 19.12.12թ. – ՀՀԿ մամուլի խոսնակի հակաքարոզչության,
3.4. 20.12.12թ. – ՀՀԿ գործադիր մարմնի հրավիրման,
3.5. 20.12.12թ. – «Ազգային միաբանություն» կուսակցության կողմից ՀՀԿ թեկնածուի սատարման,
3.6. 20.12.12թ. – «Գելափ»-ի կողմից ՀՀԿ թեկնածուին քարոզելու,
3.7. 20.12.12թ. – «ՍԻՄ»Կ ՀՀԿական ղեկավարի կողմից ՀՀԿ թեկնածուին քարոզելու,
3.8. 22.12.12թ. – ԱԽՔ-ը ՀՀԿ թեկնածուին աջակցելու,
3.9. 22.12.12թ. – ՕԵԿ համագումարում Ս.Սարգսյանի մասնակցության,
3.10. 22.12.12թ. – Ս.Սարգսայնին աջակցելու ՕԵԿ հայտարարության,
3.11. 24.12.12թ. – ՌԱԿ ներկայացուցիչների կողմից Ս.Սարգսյանի թեկնածության պաշտպանության,
3.12. 24.12.12թ. – իր թեկնածության պաշտպանության համար ՌԱԿ ներկայացուցիչներին Ս.Սարգսյանի շնորհակալության,
3.13. 24.12.12թ.– Ս.Սարգսյանի թեկնածության ԱԺ հանձնաժողովի նախագահի քարոզչության,
3.14. 24.12.12թ.– Ս.Սարգսյանի թեկնածության ՀՀԿ ԱԺ խմբակցության քարտուղարի քարոզչության,
3.15. 26.12.12թ.– Ս.Սարգսյանի թեկնածության մի վերլուծաբանի քարոզչության,
3.16. 28.12.12թ.– Ս.Սարգսյանի թեկնածության մի քաղաքականագետի քարոզչության մասին:
- ՀՀ Նախագահի պաշտոնական կայք /Վիգեն Սարգսյան/
4.1. 15.12.12թ. – ՀՀԿ համագումարում ՀՀԿ նախագահի ելույթի և ՀՀ նախագահի նրա թեկնածության առաջադրման,
4.2. 22.12.12թ. – ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածության սատարող ՕԵԿ համագումարին Ս.Սարգսյանի մասնակցության,
4.3. 24.12.12թ. – ՌԱԿ ներկայացուցիչների կողմից ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածության պաշտպանության և, այդ կապակցությամբ, Ս.Սարգսյանի շնորհակալական խոսքի մասին:
- ՀՀ ԿԸՀ /Արման Մկրտումյան, Կարեն Անդրեասյան, Ռուբեն Սահակյան/
Խախտելով նաև ԸՕ 1-ին հոդվածի 2-րդ կետի պահանջները, ԿԸՀ ձևավորող պետական մարմինները /պաշտոնատար անձինք/, որևէ միջոց չեն ձեռնարկել իրականացված ընտրախախտումների և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: