Քիչ առաջ Aravot.am-ը ահազանգ ստացավ Գյումրիից Երևան ուղևորվող վարորդներից մեկից այն մասին, որ անանցանելի ու անտեսանելի է Լանջիկի հատվածը: Մոտ 15 մեքենաներ այսպես ասած «լռվել են» ` սպասելով ճանշինների ու փրկարարների միջամտությանը: Ու քանի որ վերջիններիս օգնությունը ուշացել է, հետևաբար և վարորդները ստիպված են վերադառնալ Գյումրի: Նրանք մեզ ներկայացրեցին, որ մի կերպ են կարողանում վարել մեքենաները, այսպես ասած «զոռով»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ