ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 7-ի ժամը 11.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սելիմի լեռնանցքը փակ է, ինչպես նաև ժամանակավորապես փակ են Ապարան-Ափնագյուղ, Լանջիկ-Ամասիա, Արագյուղ-Բուժական, Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհները:
Ձնաբքի և վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Սառնաղբյուր-Լանջիկ, Մարալիկ-Գյումրի, Աշոցք-Ամասիա, Աշտարակ-Արտաշավան ճանապարհահատվածները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Կարդացեք նաև
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ: