Հունվարի 6-ին, ժամը 17.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարանի ծննդատուն: Դեպքի վայր է մեկնել «Ուրալ» մակնիշի ամենագնաց մեքենա: Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհի վատ տեսանելիության եւ անանցանելիության պատճառով հրշեջ փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետեվ մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարով:
Ապարան-Ալագյազ ավտոճանապարհին՝ Նիգավանի խաչմերուկի մոտ, փրկարարները ծննդկանին հանձնել են “1-03” ծառայության աշխատակիցներին, ովքեր վերջինիս տեղափոխել են Ապարանի բշկական կենտրոն: