Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարված հնդկուհու հայրը հայտնեց նրա իսկական անունը

Հունվար 06,2013 18:55

Վեց հարբած տղամարդիկ Դելիում դեկտեմբերի 16-ին բռնաբարել ու ծեծել էին 23-ամյա ուսանողուհուն ավտոբուսում, երբ նա կինոթատրոնից վերադառնում էր ընկերոջ հետ: Չնայած բժիշկների ջանքերին՝ դեկտեմբերի 29-ի գիշերը նա մահացավ:

РИА Новости-ին վկայակոչելով բրիտանական Sunday People-ի կիրակնօրյա համարը՝ հայտնում է, որ դաժան բռնաբարության հետեւանքով զոհված ուսանողուհու հայրը որոշել է հայտնել իր դստեր իսկական անունը՝ Ջոթի Սինգհ Փանդի  (Jyoti Singh Pandey): Մինչ այդ ԶԼՄ-ներում աղջկան անվանում էին հորինած Ամանաթ անունով, քանի որ հնդկական օրենքների համաձայն՝ բռնաբարության զոհի անունը կարող է բացահայտվել միայն իր, կամ ինչպես այս դեպքում է՝ հանգուցյալների հարազատների համաձայնությամբ: Այսպես ոստիկանությունը գործ հարուցեց Zee News հեռուստաընկերության դեմ, երբ եթերում հնչեց աղջկա ուղեկցի անունը: Նախաքննական մարմնի կարծիքով՝ սա կարող էր հանգեցնել հանցագործության զոհի բացահայտմանը:

«Մենք ուզում ենք, որ աշխարհն իմանա իր անունը: Ես հպարտանում եմ նրանով: Եթե մենք ասենք նրա անունը՝ դա կարող է վճռականություն հաղորդել այլ կանանց, որոնք նման հարձակման զոհ են դարձել»,- հայտարարել է զոհվածի հայր Բադրին:

Ջոթիի նկատմամբ իրականացված հանցագործության կապակցությամբ Հնդկաստանի շատ քաղաքներում անցկացվեցին բողոքի զանգվածային գործողություններ, որոնց ընթացքում բախումներ եղան ոստիկանության հետ: Մարդիկ պահանջում էին ոչ միայն մահապատժի ենթարկել բռնաբարողներին, այլ նաեւ միջոցներ ձեռնարկել կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուժգնացման առումով:

Հինգշաբթի հինգ տղամարդկանց պաշտոնապես ներկայացվեցին մեղադրանքներ: Վեցերորդի ճակատագիրը կորոշի անչափահասների գործերով դատարանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031