Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ, այդ թվում` անչափահասներ

Հունվար 06,2013 16:54

Այսօր` հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արմավիր-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի հատվածում` Ծաղկունք գյուղի կամրջի մոտ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող Էջմիածին քաղաքի բնակիչ 53-ամյա Ալբերտ Մուրադյանի վարած «ՎԱԶ 21-07» մակնիշի 22 ՏՍ 802 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվելուց հետո անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի, իսկ «ՎԱԶ 21-07»-ի վարորդը հարվածի հետևանքով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթյա ցուցանակին, այնուհետև՝ 3 ծառերի, որից հետո էլ բախվել է մեկ այլ ծառի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը և 3 ուղևորներ, որոնցից 2-ը անչափահաս երեխաներ են, քաղաքացիների և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզի փրկարար վարչության Արմավիրի և Վաղարշապատի հրշեջ փրկարարների և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցների օգնությամբ տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց:

Մինչ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Արմեն Օսեյանը վթարի վայրում քննչական գործողություններն էր ղեկավարում, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և Վաղարշապատի ոստիկանության աշխատակիցների օպերատիվ տվյալների հիման վրա, բացատրական աշխատանքների արդյունքում Վաղարշապատի ոստիկանություն է մեղայականով ներկայացել Էջմիածին քաղաքի Լոմոնոսով փողոցի բնակիչ Սամվել Մհերյանը, ով խոստովանել է, որ վթարը կատարել է ինքը «Ֆոլցվագեն» մակնիշի 34 ԼP 617 համարանիշի ավտոմեքենայով:

Ոստիկանությունը այս պահին պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Փրկարարների օգնությամբ հատուկ ճոպանի միջոցով ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից և քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031