Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքմենիայում օրենք են ընդունել` մամուլի ազատության մասին

Հունվար 06,2013 16:39

Թուրքմենիայում ուժի մեջ է մտել ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքը, որն առաջինն է այդ երկրի պատմության մեջ: Ըստ Թուրքմենինֆոի` համապատասխան իրավական ակտը ստորագրել է երկրի նախագահ Ղուրբանգուլի Բերդըմուհամեդդովը (լուսանկարում):

Այս նոր օրենքը երկրի քաղաքացիներին տալիս է մատչելի հասանելիություն արտասահմանյան ԶԼՄ-ներին, արգելում է գրաքննությունը եւ պաշտոնական անձանց կողմից լրագրողների աշխատանքի խոչընդոտումը:

«Ոչ ոք չի կարող արգելել կամ խոչընդոտել ԶԼՄ-ներին` տարածել տեղեկություններ, որոնք հասարակական հետաքրքրություն են ներկայացնում, եթե դա չի արգելվում օրենքով»,- գրված է օրենքում` ըստ  ИТАР-ТАСС -ի:

Առաջին անգամ Թուրքմենիայի քաղաքացիները օրենքով իրավունք են ստացել օգտագործել ԶԼՄ-ները` մտքերի եւ գաղափարների արտահայտման, լրատվության փնտրտուքի, ստացման եւ տարածման համար: Համաձայն օրենքի` զանգվածային լրատվամիջոց հիմնելու իրավունք են ստացել ոչ միայն պետական իշխանության մարմինները, այլեւ` իրավաբանական անձինք, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ` այդ երկրի 18 տարին լրացած քաղաքացիները:

Այսուհետ լրատվամիջոցների զարգացման համար պետությունը ավելի շատ միջոցներ կտրամադրի պետբյուջեից, ինպես նաեւ հարկային արտոնություններ կսահմանի մամուլի սեփականատերերի եւ հիմնադիրների համար:

Այս պահի դրությամբ` Թուրքիայում գործում է միայն մեկ լրատվական գործակալություն` «Թուրքմենդովլաթխաբարլարի», յոթ ազգային հեռուստաալիքներ, հինգ տեղական ռադիոկայաններ եւ  39 տպագրական հրատարակություն, որոնց մեծ մասի հիմնադիրը երկրի նախագահն է: Թուրքմենիայում գործում է միայն մեկ մասնավոր թերթ` «Հաջողություն» անվամբ, որը  2012-ին հիմնադրել է արտադրողների եւ գործարարների կուսակցությունը` երկրորդ կուսակցությունը երկրում` իշխող դեմոկարատական կուսակցությունից հետո:

ԵԱՀԿ փորձագետների գնահատականներով` թուրքմենական ԶԼՄ-ներն ունեն առաջին հերթին քարոզչական եւ գաղափարական բնույթ, գործող իշխանության հանդեպ քննադատական որեւէ նյութ այդ լրատվամիջոցներում բացակայում է:ԵԱՀԿ-ն բազմիցս արձանագրել է նաեւ, որ Թուրքմենիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ որեւէ բան գրած լրագրողները ենթարկվում են հետապնդումների` իշխանությունների կողմից:.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031