Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան. «Մարդկանց մեծ մասը ճրագը տանում է տուն եւ դնում դաշնամուրի կամ պահարանի գլխին»

Հունվար 06,2013 15:40

«Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս».  այսօր Սուրբ Ծննդյան տոնն է: Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը ասում է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից. «Սուրբ Ծննդի տոնը սկսվում է ճրագալույցի Սուրբ պատարագով: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկ: Ճրագալույցին վառվում են եկեղեցու ջահերն ու կանթեղները, եկեղեցի եկած մարդկանց վառվող մոմեր են բաժանվում, որից հետո մատուցվում է Սբ. Պատարագ: Սուրբ Ծնունդից առաջ մեկշաբաթյա պահքը լուծվում է այդ Ծննդյան պատարագով»:

Տեր Շմավոնի խոսքով, եկեղեցուց տուն բերված մոմերը պետք է վառվեն ընթրիքի ժամանակ, սակայն որքանով է դա այդպես, ինքը հաստատ չգիտի. «Մոմերը աստվածային լույսի, եկեղեցու օրհնության նշան են: Սակայն մարդկանց մեծ մասը այն տանելով տուն` դնում է իրենց դաշնամուրի կամ պահարանի գլխին»:
Քահանան նկատել է նաեւ, որ հաճախ մարդիկ այս տոնը շփոթում են Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության հետ եւ ասում են` Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի. «Դրանք տարբեր տոներ են»:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031