Այսօր՝ հունվարի 6-ին, ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ Կիևյան կամրջից փորձում է ցած նետվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ-ից ահազանգի մասին տեղեկացրել են ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից օպերատիվ խումբը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատողների հետ կարողացել են կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ երիտասարդը Ավան-Առինջի բնակիչ 32-ամյա Արման Ա.-ն է: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: