Ռուս բլոգեր zyalt-ը, որը պարբերաբար հրապարակում է իր ուղեգրությունները՝ Գվատեմալայում հանդիպել է մի տղամարդու, որը քայլում էր այծերի հետ: «Դե, քայլում էր ու քայլում: Հետո ի՞նչ, կարող է՝ որոշել էր քաղաքի կենտրոնում արածացնել իր այծերին»,- գրում է բլոգերը:
Սակայն պարզվել է, որ դա այծի կաթի վաճառական է:
Նա քայլում է քաղաքի կենտրոնում իր այծերի հետ եւ անցորդներին առաջարկում թարմ կաթ: Մի բաժակն արժե մոտ 250 դրամ: Հենց գտնվում է կաթ ըմպել ցանկացող՝ տղամարդը կանգնում ու սկսում է կթել այծերին: