Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց պատրիարքարան. Իլյա Երկրորդին վերագրվող արտահայտությունները կեղծ են

Հունվար 05,2013 22:51

Վրացական ուղղափառ եկեղեցու ղեկավար Իլյա Երկրորդին վերագրվող հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին, ըստ Panorama.am-ի՝ տեղեկացրել է Վրաց պատրիարքարանը:

Վրաց պատրիարքարանի արտաքին կապերի գրասենյակի ղեկավար, Զուգդիդիի և Ցաիշիի մետրոպոլիտ տեր Գերասիմը (Շարաժենիձե) հայտնել է, որ Իլյա Երկրորդին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից վերագրվող արտահայտությունները ամբողջովին կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, թե Կովկասյան մահմեդականների վարչության նախագահ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ Իլյա Երկրորդն, իբր, հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պատկանել ու կպատկանի Ադրբեջանին: Նշված տեղեկատվությունը ադրբեջանական լրատվամիջոցներից բացի որևէ այլ աղբյուր չի տարածել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031