Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավը չմուծած նախագահի երկու թեկնածուներ դիմելու են ՍԴ

Հունվար 05,2013 22:41

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը (լուսանկարում), որն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, սակայն դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել ընտրագրավի մուծման անդորրագիրը, ՇԱՆԹԻՆ փոխանցեց. «Ես սահմանված ժամկետներում դիմելու եմ վարչական և Սահմանադրական դատարաններ, քանի որ 35 000 000 ՀՀ դրամ արժողությամբ իմ սեփական շարժական և անշարժ գույքը՝ Խ. Հարությունյանի եղբոր միջնորդությամբ և դատարանի որոշմամբ, դրվել է արգելանքի տակ»:

«Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը, որն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու, սակայն դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել ընտրագրավի մուծման անդորրագիրը, ՇԱՆԹԻՆ փոխանցեց, որ հակասահմանադրական և միջազգային նորմերի կոպիտ խախտում է համարում Ընտրական օրենսգրքի՝ ընտրագրավի մասին հոդվածը, և երբ ԿԸՀ-ն կորոշի ընտրագրավի մուծման անդորրագիրը ներկայացնելու համար 48 ժամ ժամանակ տալ իրեն, ինքը հարցը կվիճարկի ՀՀ Սահմանադրական դատարանում և միջազգային ատյաններում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031