«Աստղային պատերազմների» ստեղծող Ջորջ Լուկասը հայտարարել է իր վաղեմի ընկերուհի Մելոդի Հոբսոնի հետ նշանադրության մասին: Նա DreamWorks Animation ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է:
Զույգը միասին է 2006 թվականից: 43-ամյա Հոբսոնն առաջին անգամ է ամուսնանում: իսկ 68-ամյա Լուկասի համար սա արդեն երկրորդ ամուսնությունն է: Սրանից առաջ նա 14 տարի ամուսնացած էր Մարկի Լուի Գրիֆինի հետ, որն «Օսկար» էր ստացել «Աստղային պատերազմները» կինոնկարի լավագույն մոնտաժի համար: Նրանք ամուսնալուծվել էին 1983 թվականին, եւ Լուկասը մինչեւ վերջերս ամուրի էր:
Հիշեցնենք՝ Ջորջ Լուկասը ստեղծել է «Աստղային պատերազմների» առաջին մասը 1977 թվականին:
Անցած տարվա նոյեմբերին Լուկասը վաճառեց Lucasfilm ընկերությունը եւ «Աստղային պատերազմների» հեղինակային իրավունքը Walt Disney կորպորացիային: Այս գործարքից նա վաստակեց չորս միլիարդ դոլարից ավելին:
https://ntdtv.ru/