Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Աբրահամյանն առաջիկայում պատրաստ կլինի վճարել ընտրագրավը

Հունվար 05,2013 22:21

Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ, արևելյան մարտարվեստի պրոֆեսոր Տարոն Աբրահամյանը, որն առաջադրվել է նախագահի թեկնածու, սակայն դեռևս կենտրոնական ընտրական հանձնաժողով չի ներկայացրել 8 միլիոն ընտրագրավի մուծման անդորրագիրը, ՇԱՆԹԻՆ հայտնեց, որ գումարը չմուծելու պատճառն այն է, որ ոչ թե ընտրական գումարի, այլ հետագա ընտրական ծախսերը հոգալու խնդիր կար: Իսկ քանի որ նաև այդ հարցն է լուծվել, և երեքշաբթի իր հովանավորից սպասում են ստանալ այդ գումարը, կարծում է, որ կհասցնեն մինչև ժամկետի ավարտը: Հովանավորի մասին Տարոն Աբրահամյանը միայն փոխանցեց, որ մարզական շրջանակներից է, Հայաստանի քաղաքացի, որը ժամանակավորապես Ռուսաստանում է այժմ:

ԿԸՀ-ն այս հարցով նիստ կգումարի հավանաբար հաջորդ շաբաթվա առաջին կեսին, որպեսզի սահմանված կարգով հնարավորություն տա 48 ժամում շտկելու կամ լրացնելու այն հավակնորդների փաստաթղթերը, որոնք թերություններով կամ ոչ ամբողջական են ներկայացրել դրանք:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031