Երիտասարդ իշխանուհի Դիանայի՝ մամուլին մինչ այժմ անհայտ լուսանկարը ԱՄՆ-ում վաճառվելու է աճուրդով: Բրիտանական ԶԼՄ-ները ժամանակին չէին հանդգնել հրապարակել այն՝ թերեւս համարելով չափազանց համարձակ:
Սեւ-սպիտակ լուսանկարի վրա ժպտացող Դիանան պառկած է անհայտ երիտասարդ տղամարդու ծնկներին, որը գիրք է կարդում: Դեպքի վայրը նման է լեռնադահուկային առողջարանի: Լուսանկարի դարձերեսին տարեթիվն է՝ 1981 թվականի փետրվարի 26: Այսինքն՝ երկու օր անց այն բանից հետո, երբ Բուկինհեմյան պալատը հայտարարեց արքայազն Չարլզի եւ Դիանա Սպենսերի նշանադրության մասին:
Աճուրդային կենտրոնն ասում է, թե ձեռք է բերել լուսանկարը մասնավոր հավաքածուից: Այն այնտեղ հայտնվել է յոթ տարի առաջ՝ այն բանից հետո, երբ հավաքածուի տերը գնել էր բրիտանական Daily Mirror թերթի լուսանկարչական գրադարանը: Լուսանկարի վրա մակագրություն է՝ «չհրապարակել»:
Ինտերնետ վաճառքն անցկացնելու է RR Auctions աճուրդային կենտրոնը հունվարի 17 -ից 24-ը:
https://ntdtv.ru/