Ամերիկյան զորքերը սկսել են տեղակայվել Թուրքիայում` գործարկելու Patriot զենիթա-հրթիռային համալիրները:
ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Նիդերլանդները թուրք-սիրիական սահմանին երկուական Patriot համալիրներ են տեղադրում` սիրիական կողմից հավանական վտանգից պաշտպանվելու համար: Հաղորդվում է, որ հրթիռային համալիրները պատրաստ կլինեն ռազմական գործողություններին հունվարի վերջին:
Առաջիկա օրերին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ինջիրլիկ բազա կժամանեն 400 ամերիկացի զինվորներ եւ սպաներ: Ընդհանուր առմամբ` Թուրքիա կժամանեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների 1000 զինծառայողներ:
Թուրքիան իր սահմանին Patriot համակարգեր տեղադրելու խնդրանքով ՆԱՏՕ-ին էր դիմել նոյեմբերին: Դրան նախորդել էր սիրիական կողմից մի քանի ռմբակոծություն:
Կարդացեք նաև
«Ազատություն» ռադիոկայան