«Նենգ անձնավորություն» կոչվող այս կենդանակերպը չինական հորոսկոպի երկրորդ կարմիկ նշանն է` վիշապից հետո: Օձն ասոցացվում է վերելքների և վայէջքների հետ: Եթե այս կենդանակերպը լեզու ունենար, այսպես կարտահայտվեր. «Վերջին անգամ, երբ ես վերածվեցի ջրի տարերքի, գիտնականներ Ուաթսոնը և Քրիքը հայտնաբերեցին ԴՆԹ–ի կառուցվածքը: Հենց այդ ժամանակաշրջանում վերջացավ կորեական պատերազմը: 1941թ–ին, երբ ես փայտե օձ էի, ԱՄՆ-ում սկսվեց վիետնամական պատերազմը` 150.000 լրացուցիչ զորքը ներխուժելով Դոմինիկյան Հանրապետություն: 1965թ–ին բժիշկ Մարտին Լութր Քինգը ճանաչվեց քաղաքացիական իրավունքների առաջնորդ, իսկ 1977թ–ին, երբ արդեն կրակի տարերք էի, ստեղծվեցին «Աստղային պատերազմներ» ֆիլմը և «Apple2» համակարգիչը: Ինչպես նկատեցիք, իմ տարում շատ վատ, բայցև` հիշարժան իրադարձություններ են տեղի լինում: Մի բան ևս. իմ տարում ծնված տղամարդիկ և կանայք փայլում են իրենց մտքի ուժով ու գեղեցկությամբ, իսկ նորածիններն իրենց ծնողներին երջանիկ ու հպարտ դարձնելու մեծ ներուժ կունենան»:
2013 թվականի փետրվարի 10-ին կներխուժենք ջրային օձի տարի: Այդ կենդանակերպը չինական զոդիակի 6-րդ նշանն է և համարվում է առեղծվածային, ինտուիտիվ ու նրբագեղ կենդանակերպ: Այդ տարում ծնված մարդիկ առանձնանում են հատկապես խելացիությամբ և սրամտությամբ, իսկ 2013-ը, աստղագետների պնդմամբ, բարենպաստ տարի է` ուսուցման և ինքնակատարելագործման իմաստով: Սակայն, արի ու տես, որ Արևմտյան մշակույթում այս սողունը հաճախ համարվում է բացասական` չար ուժ, որը ի վիճակի է գայթակղել մարդուն` փորձության ենթարկելով նրան: Դրա համար էլ 2013 թ-ը գալիս է սովորեցնելու, թե ինչպես հաղթահարել բարդ և խճճված իրավիճակները` միայն ու միայն օգտվելով խելամտության պաշարից:
Հետաքրքրե՞ց: Ուրեմն կարող եք կարդալ բոլոր` 12 կենդանակերպի համար 2013 թ-ի կանխատեսումները:
Առնետների համար օձի տարին կլինի տատանվող: Առնետներից պահանջվելու է մեծ ուշադրություն կյանքի բոլոր ոլորտներում, քանի որ հնարավոր են որոշ խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն միայն բանականությամբ: Այնուամենայնիվ, տարին զուրկ չի լինի հաճելի պահերից: 2013-ը գոհացուցիչ տարի կլինի ցուլերի համար: Քանի որ ցուլերն ուշադիր և մեթոդիկ են գործողություններում, բավականին հեշտ կձերբազատվեն բարդություններից` այդկերպ հասնելով բազմաթիվ հաջողությունների: Վագրերին օձի տարին հրաշքներ չի խոստանում: Այդուհանդերձ, նրանք կկարողանան նշանակալից ձեռքբերումներ ունենալ` ամրապնդելով դրանք: 2013 թվականը շատ ավելի լավ տարի է ճագարների համար, քան 2012-ը: Տեղի կունենան որոշ փոփոխություններ, որոնք կնպաստեն հետագա առաջխաղացմանը: Բացի այդ, արանք հնարավորություն կունենան հարստացնել գիտելիքներն ու ամրապնդել հմտությունները: Օձը վատ ընկեր չի լինի նաև վիշապների համար, քանի որ նրանք ի վիճակի կլինեն առաջ ընթանալ` շնորհիվ անցած տարվա ձեռքբերումների: Այնպես որ օձի տարին շատ խոստումնալից տարի է վիշապների համար: Իսկ օձերի համար 2013-ը հարազատ տարի է, որն առաջընթաց է խոստանում կյանքի բոլոր ոլորտներում: Ձիերին ջրային օձը թակարդներ է պատրաստել, հատկապես մարդկանց հետ հարաբերություններում: Սակայն դեռ չի նշանակում, որ ձիերը չեն կարողանա ուրախանալ այս տարի: Այծերի համար 2013 թվականը կլինի հաճելի և հարաբերականորեն հանգիստ ժամանակաշրջան: Բայց նրանք պետք է կենտրոնանան ավելի շատ աշխատանքի վրա: Կապիկների համար տարին ավելի պասիվ կլինի, բայց նրանց այն դուր կգա, քանի որ, լինելով հարմարվող էակներ` կապիկները հնարավորություն կունենան արագ գլուխ հանել բարդ հանգամանքներից: 2013-2014 թ.-ը խոստումնալից տարի կլինի աքաղաղների համար, քանի որ օձի տարին, ի տարբերություն վիշապի, ավելի կայուն կլինի: Աքաղաղը կկարողանա օգտվել իր վերջին ձեռքբերումներից` կատարելագործելով նոր գաղափարներն ու հետագա գործողությունները: Միայն, թե պետք է հիշել, որ 2013 թ-ին այս կենդանակերպի մարդկանց հաջողությունները կախված են սեփական ջանքերից: Շների համար 2013թ.-ը լավ տարի է: Նրանք մեծ եռանդով և նվիրվածությամբ կանցնեն գործի, ինչի շնորհիվ էլ բազմաթիվ ձեռքբերումներ կունենան: Իսկ վարազներին օձի տարին խոստանում է և´ հաճելի, և´ տհաճ պահեր: Պարզապես հարկավոր է լինել աչալուրջ և համբերատար:
Ելենա Չոբանյան