Հունվարի 4-ին, ժամը 21.15-ին, 32-ամյա մի տղամարդ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.30-ի սահմաններում, իր ծանոթ Գագիկն իրենց տանը, ոգելից խմիչք օգտագործելիս, վիճաբանել է իր հետ և սեղանին դրված խոհանոցային դանակով մեկ անգամ հարվածել և ձախ ուսի մասում պատճառել կտրած-ծակած վնասվածք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ