Լրահոս
Օրվա լրահոսը

8 միլիոն դրամին սպասող նախագահի թեկնածուն կխոսի 48 ժամից

Հունվար 05,2013 16:22

Նախագահի թեկնածու, Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը այս պահի դրությամբ չունի ընտրական 8 միլիոն դրամ գրավը, բայց դեռ հույս ունի, որ օրենքով սահմանված 48 ժամվա ընթացքում կհասցնի ԿԸՀ ներկայացնել գրավի վճարման անդորրագիրը:

Aravot.am-ի հարցին, որտեղի՞ց է այս կարճ ժամկետում ձեռք բերելու 8 միլիոն դրամը, տիկին Մկրտչյանը պատասխանեց. «Հենց գտնեմ, անպայման կասեմ, եթե , իհարկե, համաձայնություն ձեռք բերեմ ասելու: Չեմ պատրաստվում դեռ դուրս գալ ընտրապայքարից: Եթե հնարավորություն ունենամ, անպայման կվճարեմ գրավը»:

Մեր հարցին, ինչպե՞ս եք ձեզ պատկերացնում ընտրապայքարում, եթե ընտրական գրավը չվճարեք, նախագահի թեկնածուն ասաց՝ այդ հարցին դեռ ժամանակ կունենա պատասխանելու:

Հիշեցնենք՝ եթե օրենքով սահմանված 48 ժամվա ընթացքում նախագահի թեկնածուները չհասցնեն ԿԸՀ ներկայացնել ընտրական գրավի վճարման անդորրագիրը, նրանց թեկնածության գրանցումը կմերժվի։ Իսկ թեկնածուների գրանցումը տեղի կունենա հունվարի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։

Տիկին Մկրտչյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչպես է վերաբերում այն գնահատականներին, թե ամեն պատահական մարդ թեկնածություն է առաջադրում ու ընտրությունները վերածում խեղկատակության. «Որակումներին չեմ միանա, ոչ միայն որ համաձայն չեմ, այլեւ նպատակահարմար չեմ գտնում արձագանքել նման գնահատականներին: Ավելի որոշակի պատասխաններ կտամ ժամկետը լրանալուց հետո, որովհետեւ մարտավարություն է փոխվում, ռազմավարություն է փոխվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031