Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրանտ Բագրատյանը չէ, թող Նիկոլ Փաշինյանը լինի, ՀԱԿ-ն այն ուժը չէ, որ ներդրվի ու անցնի»

Հունվար 05,2013 16:10

Aravot.am-ը դաշնակցական պատմաբան Արշավիր Գասպարյանին հարցրեց, թե որպես Հրանտ Բագրատյանի վարչապետությանն ականատես եղած մտավորական, ինչպե՞ ս է վերաբերում նրա նախագահի թեկնածու առաջադրվելու փաստին:

«Ինձ թվում է առաջնորդվել են հետևյալ սկզբունքով. եթե ՀԱԿ-ից չառաջադրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդ, ոնց որ ասում են, ռեզերվայինը մնում էր Հրանտ Բագրատյանը: Իսկ նա, իմ կարծիքով, իր ընտրազանգվածով, իր գործողություններով չի կարող եղանակ ստեղծել: Այդպես որ հիմա խոսում է՝ ժամանակին ինքը վարչապետ է եղել Հայաստանի Հանրապետության, այստեղ նույն հասարակությունը պիտի մտածի, թե ի՞նչ իրավիճակ էր իր վարչապետության շրջանում, և ի՞նչը ինքը կարող է այսօր փոխել: Օրինակ` ես չգիտեմ, Հրանտ Բագրատյանը ինչպե՞ս է փոփոխելու: Դեռ կգա ժամանակը: Իր ծրագիրը դեռ չեմ կարդացել ու տեսել, բայց ամեն դեպքում՝ էլի ուժ է, որը գոնե մտել է քաղաքական դաշտ և ուզում է փոփոխություններ ներկայացնել: Բայց իմ կարծիքով՝ այդ ուժը չէ, որը կարող է իր հետևից տանել մասսաներին», -ասաց Արշավիր Գասպարյանը:

Մեր այն հարցին էլ` մի՞թե Լևոն Տեր-Պետրոսյանից հետո ՀԱԿ-ից նախագահի ամենահարմար թեկնածուն «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանն է, թե՞ կան նաև այլ ակտիվ գործիչներ, օրինակ ասենք Նիկոլ Փաշինյանը, ժամանակը չէ՞ սերնդափոխելու , ավելի երիտասարդներին շանսեր տալու, մեր զրուցակիցը պատասխանեց.«Դա արդեն ՀԱԿ-ի խնդիրն է, ունեն ռեզերվային այլ թեկնածու, թե ոչ: Բայց իմ կարծիքով՝ ՀԱԿ-ն այսօր չի կարող համարվել այն ուժը, որ ինքը կարողանա ներդրվել ու անցնել: Անձերի վրա չեմ ուզում կենտրոնանալ, կասեմ, որ ՀԱԿ-ը որպես ընդդիմություն կայացած չէ»:

Ի դեպ, մեր զրուցակցի բնութագրելով, ընդդիմությունն այն ուժն է, որի շունչը իշխանությունը իր թիկունքում պիտի զգա, իսկ Հայաստանում չկա նման ուժ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031