Google ընկերությունը խուսափեց ԱՄՆ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու մեղադրանքներից: Ինչպես հաղորդում է Դաշնային առեւտրային հանձնաժողովը, ինտերնետ հսկայի նկատմամբ իրականացված համապարփակ հետաքննությամբ՝ պարզելու անազնիվ մրցակցային պայքարի մեթոդներ օգտագործելու վերաբերյալ կասկածները՝ չի հայտնաբերվել երկրի օրենքների որեւէ խախտում: Հետաքննության պահանջը, որը տեւեց երկու տարի, ներկայացրել էին Google-ի մրցակիցները:
euronews.com