Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից և չի վերադարձել:
Հունվարի 3-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ թակում է իր տան դուռը և անհանգստացնում իրեն:
Նշված հասցեն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անծանոթը վերը նշված որոնվող աղջիկն է, որը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ շփոթել է իր բնակարանը:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն