Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է տարվա գյումրեցի ամենաակտիվ պատգամավորը

Հունվար 05,2013 15:13

Այս հարցը Aravot.am-ը ուղղեց ՀՀԿ Շիրակի մարզային  կառույցի  ղեկավար Սահակ Մինասյանին` նրանից մասնավորապես հետաքրքրվելով, թե իր կարծիքով Գյումրիից ընտրված պատգամավորներից  ո՞ր մեկն է ամենից շատ աչքի ընկել քաղաքի հիմնախնդիրները  Ազգային ժողովում բարձրաձայնելով  ու դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելով:

«Ես հարցին մի քիչ ավելի կփորձեմ ոչ ուղիղ պատասխանել.  ձեր թույլտվությամբ. պատգամավորի ակտիվ լինելը կախված  է շատ ընտրողների ակտիվությունից, ընտրողների ներկայացրած պահանջների տեղին, մշակված լինելուց, և չի կարելի պատգամավորին ասել, թե արի մեր բակը ասֆալտապատի կամ մեր աղբի թափելու խնդիրը լուծի, էդ էլեմենտար խնդիրները պատգամավորները չեն լուծում, դրա համար կա համայնք, համայքնի ղեկավար` գյուղում, քաղաքում, առաջադրեք, լուծեք:Ես ուզում եմ, որ  էլ  ավելի կենսական, օրենսդրական նշանակություն ունեցող հարցեր բարձրացնեն մեր պատգամավորները, հատկապես մեր ՀՀԿ-ական պատգամավորները, և հետևողական տանեն մինչև լուծում», -այսպիսի խուսափողական պատասխան  տվեց ՀՀԿ ղեկավարը:

Մենք ստիպված եղանք դարձյալ հարցնել, թե դուք հիմա գո՞հ եք, թե՞ դժգոհ   մեր մարզից ընտրված  պատգամավորներից, որին ի պատասխան, պաշտոնյան ասաց. «Ընտրված պատգամավորներին սատարել եմ կարելիին չափ, և բնականաբար անձերը գոհացրել են իրենց չափանիշներով»:

Նշենք, որ հոգսաշատ, խնդիրների մեջ թաղված ու պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված  Շիրակի մարզից ընտրված պատգամավորները այնքան էլ փոքրաթիվ չեն  շիրակցիներին առչնվող խնդիրները գոնե բարձրաձայնելու համար . ԱԺ-ում ունենք մեկ ՕԵԿ-ական` Հովհաննես Մարգարյանը,  երկու ԲՀԿ-ականներ`  Գյումրիից  ընտրված Մարտուն Գրիգորյանն ու արթիկցի Մուշեղ Պետոյանը,  և 4 ՀՀԿ-ականներ` հավերժ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանն ու  Աշոտ Աղաբաբյանը, նորընտիր երիտասարդներ Նաիրա Կարապետյանն և  «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը, ով, ի դեպ,  ԱԺ-ում փոխարինելու է  Գյումրու քաղաքապետ դարձած Սամվել Բալասանյանին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031