Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանի հոգեւոր առաջնորդը հերթական անգամ որոշում է Ղարաբաղի պատկանելության հարցը

Հունվար 05,2013 14:40

2013թ. հունվարի  3-ին Բաքվից Թբիլիսի է ժամանել Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն` մասնակցելու Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի ծննդյան 80 եւ գահակալման 35- ամյակի տոնակատարություններին: Փաշազադեին օդանավակայանում դիմավորել է անձամբ կաթողիկոս Իլյա Երկրորդը: Իսկ այսօր նրանց հանդիպման ժամանակ Իլյա Երկրորդն ասել է.«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը`ամենեւին ոչ: Մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունն անպայման մի օր կվերականգնվի: Ինչպես Աբխազիան եւ Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի  հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել եւ պատկանում է Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդի այցը Վրաստան` վրացի  եւ ադրբեջանցի ժողովուրդների  բարեկամության դրսեւորումն է»:

Հիշեցնենք միայն, որ սա Իլյա 2-րդի` քաղաքական հայտարարություններից միակը չէ: Երեք տարի առաջ` 2009 թ. նոյեմբերին, երբ նա այցելել էր Բաքու, նմանատիպ հայտարարություն էր արել: Ասել էր. «Չնայած, որ մենք միշտ երազել ենք, որ մեր երկրները անկախ լինեն, մեր սպասումները չարդարացան` խախտվել է թե Վրաստանի, եւ թե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք թույլ չենք տա , որ տարածաշրջանային ամբողջականության խախտումը ընդմիշտ արմատավորվի, մենք կանենք ամեն ինչ, որ վերականգնենք այն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031