Ըստ Արգենտինայում ընդունված ավանդույթի, եթե ցանկանում ես, որպեսզի այս կամ այն մարդը հաջողություն ունենա հաջորդ տարում, պետք է նախապես պատրաստես նրա խրտվիլակը եւ այրես: Այդպես են վարվել Լա-Պլատա քաղաքի բնակիչները՝ Ամանորի գիշերն այրելով իրենց կուռքի հսկայական խրտվիլակը: Նրանք հավատում են, որ Օձի տարին նոր հաջողություններ է բերելու Լեոյին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ