«Marca»-ն տեղեկացնում է, որ «Ատլետիկոն» սկսած այս տարվանից կարող է մեկուկես տարի հագնել հարեւան հանրապետությունը գովազդող մարզազգեստով: Լրատվամիջոցին հայտնի է դարձել, որ մադրիդյան ակումբը 2012 թվականի վերջին երեք տարբեր առաջարկություններ է ստացել Ադրբեջանից, Չինաստանից եւ ՄԱԷ-ից եւ ամենայն հավանականությամբ նախընտրելու է Ադրբեջանի առաջարկը եւ 12 միլիոն եվրոյով 18 ամսվա պայմանագիր կստորագրի:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ