«Football.ua»-ն տեղեկացնում է, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանն արդեն այս ամիս պետք է որ տեղափոխվի Լվով եւ կարիերան շարունակի տեղի «Կարպատներում»:
Մկոյանն անցած տարի կարճաժամկետ պայմանագիր էր ստորագրել Նալչիկի «Սպարտակի» հետ, սակայն, երբ թիմը դուրս մնաց Ռուսաստանի պրեմյեր լիգայից, ֆուտբոլիստը վերադարձել էր «Շիրակ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ