Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բրիջիտ Բարդոն եւս Ռուսաստանի քաղաքացիություն կհայցի

Հունվար 04,2013 19:42

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիտ Բարդոն, ով հայտնի է նաեւ կենդանիների պաշտպանությանն ուղղված իր ակտիվ գործունեությամբ, ուրբաթ օրը հայտարարել է, որ կդիմի Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար` եթե Ֆրանսիայի իշխանությունները չհրաժարվեն Լիոն քաղաքի կրկեսի երկու հիվանդ փղերին քնեցնելու միջոցով սպանելու մտադրությունից:

«Եթե իշխանություններն այնքան վախկոտ ու անամոթ գտնվեն, որ սպանեն Բեբի եւ Նեպալա փղերին, ես կհայցեմ Ռուսաստանի քաղաքացիություն, որպեսզի փախչեմ մի երկրից, որն ավելի շատ կենդանիների գերեզմանատուն է հիշեցնում», – Բարդոյի խոսքերն է մեջբերել «Ֆրանս Պրես» գործակալությունը:

Անցած դեկտեմբերին Լիոնի ոստիկանապետը որոշում է կայացրել կրկեսի երկու փղերին քնեցնելու մասին, քանի որ կասկած կա, թե նրանք հիվանդ են:

Երեկ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքացիություն է շնորհել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեին։ Դերասանը, ով նախագահական ընտրությունների ժամանակ բացահայտ կերպով սատարում էր նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, որոշեց փոխել բնակության վայրը նոր նախագահ Ֆրանսուի Օլանդի հարկային «բարեփոխումների» պատճառով։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031