«Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ամանորյա երեկոները միշտ էլ մարդաշատ են եւ անցնում են աղմկոտ: Այս տարի էլ ռուս միլիարդատիրոջ Կարիբյան ծովում գտնվող Սուրբ Բարդուղեմիոս կղզու իր առանձնատուն (Աբրամովիչն այն $ 59միլոնով 2009 թվականին գնել է Ռոկֆելլերների ընտանիքից) հրավիրված 400 VIP հյուրերը կեսգիշերին վայելել են 15 րոպեանոց շքեղ հրավառությունը: Սակայն այս անգամ շոուն ավարտվել է մոտակա բլուրներից մեկի բուսականության հրդեհումով: Ճիշտ է, հրդեհն արագ մարվել է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, կղզու իշխանությունները որոշել են հաջորդ անգամվա համար կղզի բերել լրացուցիչ հրշեջ ուժեր եւ ԱԻՆ հատուկ ջոկատներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ