Մադրիդի «Ռեալի» եւ ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասը IFFHS-ի վարկածով հինգերորդ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ: Հարցման արդյունքներով նա վաստակել է 228 միավոր, գրեթե երկու անգամ ավելի, քան երկրորդ տեղը զբաղեցրած Ջանլուիջի Բուֆֆոնը: Երրորդ տեղում Պետեր Չեխն է, չորրորդում՝ Մանուել Նոյները: Լավագույն հնգյակը եզրափակում է Ջո Հարթը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ