Ֆիլիպինների բժիշկներն անհանգստացած են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 2-րդ կիսամիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, ազգային հերոս Մեննի Պակյաոյի մոտ Պարկինսոնի հիվանդության նախանշաններ են ի հայտ եկել: «Պակյաոն պետք է անհապաղ հեռանա ռինգից եւ ավարտի բռնցքամարտիկի կարիերան: Նա գուցե դեռ ուժեղ եւ արագաշարժ է, սակայն ես նրա ձեռքերի շարժումներում Պարկինսոնի հիվանդության վաղ դրսեւորումներ եմ տեսնում», – հայտարարել է Ֆիլիպինների մասնավոր հիվանդանոցների ասոցիացիայի նախագահ Ռաստիկո Խիմենեսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ