Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ լեհական ЛКС (Լոձ) թիմի խաղացողներ Աղվան եւ Վոլոդյա Պապիկյան եղբայրներն արդեն այս ամիս կարող են տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական թիմ: Այս մասին տեղեկացնում է Lodz.sport.pl-ն: Եղբայրների՝ Մոսկվա տեղեփոխվելու մասին տեղեկությունը ոչ հաստատել եւ ոչ էլ հերքել է նրանց հայրը՝ Ալբերտ Պապիկյանը, լրատվամիջոցին ասելով, թե վերջին ժամանակներս իր տղաներին մի քանի առաջարկ է արվել, սակայն ինքը խուսափում է դրանց մասին նախապես խոսել՝ աչքով չտալու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ