Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրիում ամուսնալուծված բազմաթիվ կանայք զրկված են երեխաների համար «ալիմենտից» (Տեսանյութ)

Հունվար 04,2013 13:05

Գյումրու տնակային ավաններում հաճախակի ենք հանդիպում սոցիալապես ծանր պայմաններում բնակվող երիտասարդ միայնակ մայրերի: Նրանց շրջանում մեծ թիվ են կազմում այնպիսիք, որոնք վաղ տարիքում ամուսնացել են արտերկրում, հատկապես Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների զավակների հետ և մեկնել են բնակվելու արտերկիր, սակայն նրանց համատեղ կյանքն ընդամենը մի քանի ամիս է տևել:

Աղջիկներից շատերն առաջնեկի ծնվելուց հետո կամ հղիացած, տարաբնույթ պատճառերով բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից շատերը չեն հասցրել անգամ պաշտոնական ձևակերպում տալ իրենց ամուսնություններին: Այդ իսկ պատճառով բազմաթիվ միայնակ մայրերի երեխաներին հայրությունը ճանաչված չէ: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են և ամուսիններից բաժանվելուց հետո նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած «ալիմենտ» չեն ստանում:

Գյումրու տնակային ավաններից մեկում իր չորսամյա տղայի հետ բնակվում է նմանօրինակ ճակատագրի արժանացած միայնակ մայր, 27-ամյա Հասմիկը: Նրանք թեև ապրում են խոնավ և շարքից վաղուց դուրս եկած տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չեն:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031