Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայում. ռեկորդային անկում (Տեսանյութ)

Հունվար 04,2013 13:01

Նոր ավտոմեքենաների վաճառքը Եվրոպայի մի շարք երկրներում 2012 թվականին իջել է ամենացածր աստիճանի եւ 2013 թվականի վերաբերյալ կանխատեսումները թույլ չեն տալիս հուսալ, թե այս միտումը կփոխվի:

Տարվա ընթացքում Իտալիայում նոր ավտոմեքենաների վաճառքը իջել է համարյա 20%-ով՝ մինչեւ 1.4 մլն միավոր: Սա վաճառքի ամենացածր ցուցանիշն է 33 տարվա ընթացքում: Անկումը Ֆրանսիայում  (-14%) վաճառվող մեքենաների քանակը իջեցրել է ամենացածր ցուցանիշի՝ սկսած 1997 թվականից, իսկ Իսպանիայում  (-13%)՝ համապատասխան վիճակագրությունը 1989 թվականից սկսելուց հետո:

Անկում է արձանագրվել նաեւ ավանդաբար կայուն գերմանական ավտոշուկայում, թեեւ հարավային Եվրոպայի համեմատությամբ՝ -2,9 % թիվը թվում է ոչ այնքան սարսափելի:

Volkswagen-ը  25%-ով նվազել է Ֆրանսիայում, 15% -ով՝ Իսպանիայում եւ 36%-ով՝ Իտալիայում:

euronews.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031