Վարչական դատարանը մերժել է նախագահի թեկնածու Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության:
Հիշեցնենք, որ պարոն Ղազարյանը դատարանից պահանջում էր վարչությանը պարտավորեցնել վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ իրեն տեղեկանք տրամադրել:
Դատարանը՝ դատավոր Արման Թովմասյանի գլխավորությամբ, մերժման որոշումը հիմնավորել է վերջին 10 տարում 6 ամսից ավելի ժամանակահատվածով հայցվորի բացակայությունը Հայաստանից: Նա այդ ընթացքում գտնվել է ԼՂՀ-ում եւ նախագահ ընտրվելու իրավունք չունի:
Նախագահի մերժված թեկնածուն պնդում է, որ դատարանը քաղաքական որոշում է ընդունել ու մերժման հիմքերն էլ անհիմն է համարում:
Կարդացեք նաև
«6 էջանոց անհիմն որոշում էր՝ դատական ծախսերի հարցը համարել լուծված, իսկ որոշումն էլ վերջնական է եւ ենթակա չէ վերանայման: Սա համարում եմ պատվիրված քաղաքական որոշում: Դատավորը իմ ներկայացրած բոլոր նախադեպերի փաստն ընդունեց, բայց ասաց՝ դա կապ չունի, ինչ եղել, չի եղել այլ խնդիր է»:
Գ. Ղազարյանը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան, իսկ հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ