ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ի ժամը 10.30-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Որոշ ճանապարհահատվածներում` Սելիմի լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների առկայությամբ: