Հունվարի 1-ին, ժամը 09.20-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1957 թ. ծնված Հուսիկ Ս.-ն՝ հայտարարելով, որ ինքն է իրեն վնասել՝ նյարդերը հանգստացնելու նպատակով:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 08.00-ին, տանը, վիճաբանության ժամանակ, Հուսիկ Ս.-ին խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է եղբորորդին` 1982 թ. ծնված Ավետիս Ս.-ն, որը ժամը 12.00-ին ներկայացել է բաժին:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն