Հունվարի 2-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Ճամբարակ թաղամասում տուն է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը՝ հրշեջ-փրկարարական ծառայության հետ միասին, նշված այրվող տանը հայտնաբերել է 1933 թ. ծնված տանտիրուհու՝ միայնակ բնակվող Ռոզա Խաչատրյանի դիակը:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ոստիկանություն