Հունվարի 2-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Դավիթ-Բեկի փողոցի խաչմերուկում վիճաբանություն է:
Նույն օրը ժամը 18.00-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1958 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և հայտնել, որ Ավետիսյան և Դավիթ-Բեկի փողոցների խաչմերուկում իրեն ծեծել են:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին նա հաղորդում է տվել, որ ժամը17.20-ին, նշված խաչմերուկում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և երկու ուղևորների հետ երթևեկության առնչությամբ առաջացած վիճաբանության ժամանակ, վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածել են իրեն և մարմնի տարբեր մասերում պատճառել վնասվածքներ:
Ոստիկանները նույն օրը երեկոյան հայտնաբերել և բերման են ենթարկել Ռոբերտ Ա.-ին ծեծի ենթարկած անձանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն