Լրահոս
Օրվա լրահոսը

Աղետները 2012-ին մարդկության վրա 160 մլրդ դոլար են նստել

Հունվար 03,2013 22:44

Բնական աղետների պատճառով կորուստները 2012  թվականին հասել են մինչեւ 160 մլրդ դոլարի, ընդ որում դրանից 65 մլրդ դոլարը ապահովագրված դեպքերի վճարումներն են: Այդ մասին հայտարարում է գերմանական վերաապահովագրող  Munich Re ընկերությունը, որի տեղեկություններով, ընդհանուր կորուստների 67%-ը եւ ապահովագրված դեպքերի 90%-ը ԱՄՆ-ում պատահած բնական աղետների արդյունքն են:

Խոսքը գնում է առաջին հերթին «Սենդի» փոթորիկի մասին, որի արդյունքում կրած վնասները կազմում են մոտ 25 մլրդ դոլար: Բացի այդ, ԱՄՆ-ը լուրջ տուժել է նաեւ այս ամառվա երաշտից եւ բազմաթիվ տորնադոներից:

Այսքանից հետո պետք է նշել, որ  2012-ի վնասները բավականին ավելի քիչ են, քան նախորդ տարի, երբ ապահովագրված կորուստները կազմել էին  119 մլրդ դոլար, իսկ ընդհանուր առմամբ` բնությունը մարդկանց հասցրել էր 400 մլրդ դոլարի վնաս. Դա հիմնականում կապված էր Ճապոնիայում եւ Նոր Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժերի եւ Թայլանդում տեղի ունեցած ջրհեղեղի հետ:

Հարկ է նշել, որ սովորաբար ապահովագրված կորուստները տարեկան կազմում են միջինը 9 մլրդ դոլար:

Բնական աղետների հետեւանքով մարդկային զոհերի քանակը 2012 -ին անհամեմատ փոքր է եղել, քան վերջին տասնամյակի միջինն է` 9,5 հազար մարդ`  106 հազարի դիմաց: 2011-ին, օրինակ, աղետներից զոհվել է  27200 մարդ: Դա կապված է այն բանի հետ, որ այս տարի խոշոր աղետներ չեն եղել «երրորդ աշխարհի» երկրներում, որտեղ սովորաբար, դրանց հետեւանքները շատ ավելի զգալի են լինում, քան զարգացած երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031