Այսօր` հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, երիտասարդ տղան Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է.«Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք»:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնել է, որ Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները պարզել են մահացածի ինքնությունը, նա Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 17-ամյա բնակիչ Տիգրան Պ-ն է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով, քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական ու ձեռագրաբանական:
Ձեռագրաբանական փորձաքննությունից հետո պարզ կլինի նամակի հեղինակը ինքն է, թե ոչ:
Ըստ shamshyan.com-ի