Լրահոս
Օրվա լրահոսը

The Beatles-ը Յոկո Օնո՞ն չքանդեց

Հունվար 03,2013 14:42

Տեւական շրջան համարվում էր, թե Ջոն Լենոնի կինը՝ Յոկո Օնոն էր  The Beatles-ի տրոհման հիմնական պատճառը: Սակայն վերջերս հանրությանը ներկայացվեց Յոկո Օնոյի 1987-ին տված հարցազրույցը: Այստեղ նա ասում է, որ ինքը չի տրոհել խումբը, քանի որ այն տրոհվել էր մինչ իրեն:

Ըստ Յոկո Օնոյի՝ առաջինը խումբը լքել ցանկացել էր ոչ թե Լենոնը, այլ Ռինգո Սթարը: Հետո նույն ցանկությունն ունեցավ Ջորջ Հարիսոնը, եւ նրանից հետո նոր՝ Ջոն Լենոնը:

Նա ասել է, թե չորսից միակը, որը ցանկանում էր պահպանել խումբը՝ Փոլ Մաքքարթնին էր: Սակայն լիվերպուլյան քառյակի մնացած անդամները սկսել էին զգալ, որ The Beatles-ը աստիճանաբար դառնում է Փոլի խումբը եւ դա նրանց դուր չէր գալիս:

Օնոյի  26-ամյա վաղեմության հարցազրույցը համահունչ է Փոլ Մաքքարթնիի վերջերս արած հայտարարությանը: Բրիտանացի լրագրողներին նա հոկտեմբերին ասել էր, որ ճապոնուհին չտրոհեց խումբը, քանի որ այդ պահին խումբն արդեն տրոհման եզրին էր:

https://ntdtv.ru/

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031