Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները բարում միմյանց գլխին գարեջրի շշեր են կոտրել

Հունվար 03,2013 14:11

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվել հունվարի 1-ին տեղի ունեցած կեղծ ավտովթարի փաստով:

Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 04:00-ի սահմաններում 3-րդ կլինիկական հիվանդանոցից հայտնել էին ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Դավիթաշեն 8-րդ փողոցի բնակիչներ, 24-ամյա Միքայել Մկրտչյանը «այտ-ոսկրաակնակապճային կոտրվածք» վնասվածքով եւ 23-ամյա Ռուբեն Սարիբեկյանը՝ գանգուղեղային տրավմա, աջ դաստակի կտրած վերք, աջ ականջի վնասվածքներով:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ՃՏՀ քննության բաժնի ավագ քննիչ Արսեն Մարգարյանին երիտասարդները հայտնել էին, որ վնասվածքներն ստացել են նույն օրը ավտովթարի հետեւանքով Արաբկիր վարչական շրջանում Կոմիտաս պողոտայի մոտակայքում:

Մինչ երիտասարդները հիվանդանոցում բուժում էին ստանում, ՃՏՀ քննության բաժնի քննիչները ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների հետ ձեռնարկում են օպերատիվ քննչական գործողություններ, որով էլ պարզվում է, որ ոչ մի ավտովթար տեղի չի ունեցել, այդ ամենը հորինված է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, իրականությունն այն է, որ նույն օրը ժամը 02:30-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Իսահակյան փողոցի 41 հասցեում գտնվող «Վիսկի» բարում մի խումբ անձանց, այդ թվում աղջիկների, միջեւ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ էլ գարեջրի շշերով հարվածել են միմյանց: Գ. Շամշյանը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031