Երեկ` հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19.30-ի սահմաններում, Գայի պողոտայի թիվ 57 շենքի դիմաց, բախվել են Նոր-Նորքի 2 զանգվածի բնակիչ` 29-ամյա Քերոբ Խաչատուրյանի վարած ՎԱԶ 21-099 մակնիշի 24ԼՍ111 համարանիշի և Տիգրանյան փողոցի բնակիչ` 66-ամյա Սարո Սերոբյանի վարած ՎԱԶ 21-07 մակնիշի 33ՕP380 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես shamshyan.com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով` Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ, ՎԱԶ 21-07-ի ուղևոր 59-ամյա Մարիամ Թարվերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ք. Խաչատուրյանը աշխատում է ՀՀ Ոստիկանության Պետական Պահպանության գլխավոր վարչության կենտրոնական բաժնի պահպանության բաժնում՝ որպես դասակի հրամանատար:
Ըստ տեղեկությունների, ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի կողմից նախապատրաստած նյութերը, հնարավոր է ուղարկվեն Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: