ԳԱԼԱ-ն ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից փորձեց ճշտել, թե որն է լինելու ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, և արդյոք տեղյակ են, որ ԲՀԿ-ական Ռոբերտ Ահարոնյանը իր փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Ես չգիտեմ, ԲՀԿ-ում տասնյակ հազարավոր մարդիկ կան, գուցե և նա ԲՀԿ անդամ է, ես չեմ կարող բոլորին ճանաչել, նման անձնավորություն ես չեմ ճանաչում»:
Իսկ ԲՀԿ-ն աջակցելու կամ որևէ կերպ սատարելո՞ւ է արդյոք ԲՀԿ անդամ Ռոբերտ Ահարոնյանին, եթե նա մինչև վերջ կամենա մնալ թեկնածու և մրցել ՀՀ նախագահի պաշտոնի համար, ո՞րն է լինելու ԲՀԿ-ի դիրքորոշումը. «Իհարկե ոչ, որովհետև մենք ոչ մի թեկնածու չենք դրել և ոչ մի թեկնածուի չենք սատարում, ես չգիտեմ, դա երևի… Տասնյակ հազարավոր մարդիկ կան և բոլորին ճանաչել անձնապես մենք չենք կարող»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: