Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանորի գիշերը Ֆրանսիայում 1193 ավտոմեքենա են այրել

Հունվար 02,2013 21:42

Ֆրանսիայում 2013-ի տարեմուտի գիշերը այրել են 1193 ավտոմեքենա, այդ մասին հաղորդել է  Agence France-Presse-ը:

Բացի այդ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի խոսքերով` նույն գիշերվա ընթացքում ողջ երկրով մեկ անկարգությունների ընթացքում ոստիկանների հետ բախումների արդյունքում վիրավորվել է յոթ ոստիկան:Ընդհանուր առմամբ ողջ երկրով մեկ Ամանորի գիշերը կարգուկանոն հաստատելու նպատակով աշխատում էր մոտ  65 հազար ոստիկան: Նախարարի խոսքերով` Ֆրանսիայում Նոր տարվա եւ Բաստիլի գրավման (հուլիսի 14-ին) տոնակատարությունների ժամանակ հաճախ են տեղի ունենում մեքենաների զանգվածային հրկիզումներ: Այսպես, 2010թ. հունվարի 1-ի գիշերը երկրում հրկիզել են  1137 մեքենա, դրանից մեկ տարի առաջ` 2009-ի հունվարի 1-ին, այրվել է 1147 մեքենա:

2010թ. ամռանը Բրիս Օրտեֆեն, որն այն ժամանակ զբաղեցնում էր Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը, հայտարարեց իր որոշման մասին` դադարեցնել մեքենաների հրկիզումների հաշվարկի մասին տեղեկատվության բաց եւ հանրամատչելի հրապարակումը: Օրտեֆեն կարծում էր, որ այդ տեղեկատվությունը միայն խթանում է հակընդդեմ խմբավորումներին` մրցակցության մեջ մտնել մեկ-մեկու հետ, թե ով ավելի շատ մեքենա կայրի: Սակայն ներկայիս նախարար Մանուլ Վալսը 2012 թ. դեկտեմբերի 31-ին հայտարարեց այն մասին, որ սրանից հետո ՆԳՆ-ն մշտապես կհրապարակի տոնական օրերի անկարգությունների մասին հաշվետվությունները, քանի որ «Ֆրանսիայի ժողովուրդը պետք է իմանա ողջ ճշմարտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031