Օրերս իսպանական Cuore հանդեսը գրել էր, թե Կրիշտիանու Ռոնալդուն դավաճանել է իր ռուս ընկերուհուն՝ Իրինա Շեյկին: Հանդեսը վստահեցնում էր, թե ֆուտբոլիստը դեկտեմբերի սկզբներին մի քանի օր անցկացրել է իտալուհի Նիկոլ Մինետիի հետ, իսկ մի օր էլ գիշերել է հյուրանոցի նրա համարում: Ճիշտ է, Ռոնալդուն հերքում է իր եւ Նիկոլի սիրավեպը, սակայն այդ պատմությունը շարունակություն է ունեցել: Ինքը՝ Մինետին, Diva e Donna իտալական հանդեսին հայտարարել է, թե Ռոնալդուն վատ սիրեկան է: «Նա անկողնում ձախողվեց: Վերջին ժամանակներս ես շատ հիասթափություններ եմ ապրում: Ուզում եմ, որ հաջորդ սիրեկանս գեղեցիկ նեապոլիտանցի լինի», – ասել է նախկին ատամնաբույժը, որը մեծ կարիերայի է հասել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ ծանոթանալուց հետո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ