Իրաքում իրականացված ռմբային բազմաթիվ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն տասը, վնասվածքներ ստացել ավելի քան 40 մարդ:
Ամենամեծ թվով զոհերի պատճառն է դարձել Բաղդադից դեպի հարավ գտնվող Մուսայիբ բնակավայրում իրականացված հարձակումը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել:
Իրաքի մայրաքաղաքից հարավային ուղղությամբ գտնվող ևս մեկ բնակավայրում՝ Հիլայում, մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյուն է իրականացվել: Մի քանի հարձակում տեղի է ունեցել նաև հյուսիսային Քիրքուք քաղքում:
Երկրի իշխանությունների համաձայն, որոշ հարձակումներ ուղղված էին պետական պաշտոնյաների ու շիա ուխտագնացների դեմ:
Կարդացեք նաև
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան