Սիրելի հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Մաղթում եմ բոլոր ընտանիքներին հարատև խաղաղություն, բազում հաջողություններ, բարօրություն ու բարեկեցություն: Մաղթում եմ, որ Նոր տարվա գալուն զուգահեռ, յուրաքանչյուր հայ ընտանիքում բացվի հույսի, հավատի և անսահման սիրո լույսը: Թող գալիք 2013 թվականը լինի ձեր սպասումների և հույսերի իրականացման տարի։ Համոզված եմ, որ միասնական ջանքերով մենք կկարողանանք դիմակայել բազում դժվարությունների և առաջընթաց քայլեր կանենք մեր երկրի հզորացման ու զարգացման ճանապարհին։
Սիրելի հայրենակիցներ, մենք բոլորս պետք է առավել լավատեսորեն նայենք մեր վաղվա օրվան, հավատանք, որ այն առավել լուսավոր ու պայծառ է լինելու:
Ես հավատում եմ, որ գալիք 2013 թվականը մեզ համար լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների և առաջընթացի տարի:
Կարդացեք նաև
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում Հայաստանի Հանրապետությանը: Աստված պահապան մեզ բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: